ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օծվել է Բարսելոնի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը

Օծվել է Բարսելոնի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Բարսելոնի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքարի բացման և օծման արարողությունը, որին ներկա են եղել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության դիվանագետները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բարսելոնայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Խաչքարը և եկեղեցու խորանը զարդարող հայ նկարիչների կողմից նկարված՝ Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Տիրամոր սրբապատկերները նվիրաբերվել են Բարսելոնում բնակվող Մայիլյանների ընտանիքի կողմից։
 
Արարողությանը նախորդել է Սուրբ Պատարագ, որը մատուցել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։

  • Կիսվել: