ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գյումրիում 42-ամյա կնոջ սպանության և 12-ամյա երեխայի ծեծի վերաբերյալ

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գյումրիում 42-ամյա կնոջ սպանության և 12-ամյա երեխայի ծեծի վերաբերյալ

Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։

43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մուշի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով  հանցագործությունը։

Նախնական տվյալներով՝ կնոջը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում ծեծել էր նրա մտերիմը։ 28-ամյա երիտասարդը խփել էր նաև վեճին միջամտած դստերը։

Ստացած մարմնական վնասվածքների պատճառով կինը մահացել էր։

Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: