երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն (տեսանյութ)

Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն (տեսանյութ)

Երգահան-կատարող Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենց տան հոսանքն անջատել են, ինչի հետևանքով երեխաները զրկվել են հեռավար ուսուցման դասընթացից:

Նա տեղեկացրել էր նաև, որ ինքը վճարելու հնարավորություն չունի և եթե 1 ժամվա ընթացքում այն չվերականգնվի, դուրս կգա հրապարակ և պատասխանատու չի լինի իր անելիքների համար:

Քաղաքացին կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում։ Ոստիկանները խնդրեցին նրան ցույց տալ տեղաշարժման թերթիկն, ապա պահանջեցին որ անջատի ուղիղ եթերը։

Ոստիկանները նշեցին՝ պարետի որոշմամբ արգելվում է ակցիաների անցկացումն ու քաղաքացուն քաշքշելով տարան։

  • Կիսվել: