ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոսկու արժեքը կրկին իջել է

Ոսկու արժեքը կրկին իջել է

Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան թույլ նվազել է՝ իջնելով մեկ տրոյական ունցիան 1 800 դոլարից ցածր, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում  նվազում է 4,45 դոլարով կամ 0,25 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 785,25 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսն էժանանում է 0,75 տոկոսով՝ մեկ ունցիան 19,988 դոլար։

Նախօրեին ոսկու գինը բարձրացել էր առավելագույնի՝ 1 804,9 դոլար (1 800 դոլարից բարձր հուլիսի 4-ից ի վեր)։ Թանկարժեք մետաղը՝ որպես «հուսալի» ակտիվ, թանկանալու միտում էր դրսեւորել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցի հետ կապված հնարավոր ռիսկերով պայմանավորված։

 

  • Կիսվել: