շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որքան ժամանակ պետք է կերակրել երեխաներին կրծքի կաթով

Որքան ժամանակ պետք է կերակրել երեխաներին կրծքի կաթով

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը:
Ինչպես փոխանցում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը. նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը:

Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:
Այն ապահովում է`
✅ առաջին 6 ամիսներին` անհրաժեշտ էներգիան և սննդանյութերը,
✅ 6 -12 ամսականների համար` սննդային պահանջների կեսից ավելին,
✅ մեկ տարեկանից հետո` 1/3-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում են երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով մինչև 6 ամսականը, ապա կերակրումները շարունակել` տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ զուգակցված:

Երեխան պետք է կերակրվի կրծքով այնքան, ինչքան ընդունելի է մոր և մանկան համար:

  • Կիսվել: