չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար. Փամբուխչյան

Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար. Փամբուխչյան

Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 19-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այդտեղ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից և հրդեհից տուժած ու բուժօգնության դիմած  63 քաղաքացիներից 3-ը շարունակում է բուժում ստանալ։ 

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի։ 

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

  • Կիսվել: