չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Որևէ մեկը նման բան չի էլ մտածել. Սինանյանը` քրիստոնյա արաբներին բնակեցնելու համար ՀՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին

Որևէ մեկը նման բան չի էլ մտածել. Սինանյանը` քրիստոնյա արաբներին բնակեցնելու համար ՀՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին

՛՛Ազատության՛՛ Ֆեյսբուքյան ասուլիսի՛՛-ի ժամանակ այսօր սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձավ օգտատերերից մեկի հարցին՝ քրիստոնյա արաբների համար Հայաստան գալու հետ կապված բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին, և ասաց, որ դա անհեթեթություն է:

Նա, մասնավորապես, նշեց.  ՛՛Անհեթեթ է, որևէ մեկը նման բան չի էլ ասել, նույնիսկ չի էլ մտածել այդ մասին, հետևաբար հարցի կարճ պատասխանն է` չենք անում՛՛:

Սինանյանի խոսքով՝  օրեր առաջ լիբանանյան մի կոնֆերանսի ժամանակ նման միտք արտահատել է լիբանանահայ խմբագիր Շահան Գանտահարյանը, որն ասել էր, որ երբ պահը գա, Հայաստանն իր դեմոգրաֆիական հարցերը կարող է լուծել մեզ նման ազգերի ձուլման ճանապարհով: 

Ինչ վերաբերում է լիբանանահայերին Հայաստան բերելուն, ապա այս առնչությամբ Սինանյանն ասաց, որ Լիբանանից վերադառնալուց հետո Կառավարության փակ նիստում քննարկման ժամանակ որոշվեց, որ ներկայացնեն այնպիսի փաթեթ, որ Լիբանանը լքել ցանկացողները գան Հայաստան: Նա հավելեց. ՛՛Մենք ցանկանում ենք, որ Լիբանանը լքողներ գան Հայաստան՛՛:

Սփյուռքի գործերով հանձնակատարը խոսեց նաև Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների համատեքստում հայ համայնքում տեղի ունեցող գործընթացների մասին: Նրա խոսքով՝ երկրում որևէ արտառոց բան տեղի չի ունենում, դա Բելառուսի ներքին խնդիրն է, որն արտացոլվում է նաև մեր համայնքի վրա:

՛՛Մեր քաղաքագետները, վերլուծաբանները երջանիկ են, որ կարող են ազատ իրենց կարծիքն արտահայտել, սակայն պետական ծառայության մեջ գտնվող մարդիկ կաշկանդված են և պետք է անեն այն, ինչը կարծում են՝ բխում է պետության շահերից՛՛,-խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Լուկաշենկոյին նախագահ ընտրվելոեւ առթիվ շնորհավորելու մասին՝ ասաց Զարեհ Սինանյանը:

 

 

  • Կիսվել: