հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Օրերս կորած երկու հայ զինծառայողները ողջ են և հայտնվել են ադրբեջանական կողմում․ Աղբյուր

Օրերս կորած երկու հայ զինծառայողները ողջ են և հայտնվել են ադրբեջանական կողմում․ Աղբյուր


ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները ողջ են և նրանք հայտնվել են ադրբեջանական կողմում։ Այս մասին Infoport.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարության իր աղբյուրները։ 

Ըստ աղբյուրի՝ զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այդ մասին հայկական կողմին հայտնել են Ադրբեջանի պատկան մարմինները։ Ներկայումս բանակցություններ են վարվում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Աղբյուրի հավաստմամբ՝ այսօր կամ վաղը տղաները կլինեն հայրենիքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

  • Կիսվել: