ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է դպրոցին մոտ բնակվող երեխաներին ընդունելության առաջնահերթություն տալ. փոխնախարար

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է դպրոցին մոտ բնակվող երեխաներին ընդունելության առաջնահերթություն տալ. փոխնախարար

Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։

Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։

Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև.

տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին,

Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին, որոնց թվում հատկապես հաճախ են հանդիպում զինվորական ծառայողները՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: