կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
«Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է որդան կարմիր միջատի հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը

«Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է որդան կարմիր միջատի հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է որդան կարմիր միջատի հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը:

Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողում: Ամեն տարի սեպտեմբեր ամսին վաղ առավոտյան միջատները դուրս են գալիս հողի մակերևույթ բեղմնավորվելու նպատակով:

Որդանը կարմիրից ստացված ներկը՝ Կարմինը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել է նաև «Արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական ու իշխանական հանդերձները: Հայկական որդան կարմիրով է հիմք դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը:

Արգելավայրի գործունեության նպատակն է ապահովել Արարատյան հարթավայրի հալոֆիտ (աղուտային) էկոհամակարգերը, դրանց բուսական և կենդանական աշխարհի ամբողջական պահպանությունն ու կայուն օգտագործումը:

  • Կիսվել: