հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օմսկի նահանգապետն այցելել է Գեղարքունիքի մարզի Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկություն

Օմսկի նահանգապետն այցելել է Գեղարքունիքի մարզի Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկություն

Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությունը  այցելել է Գեղարքունիքի մարզի «Սևանի իշխան» ՓԲԸ-ում, որը Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկություն է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Ընկերության նպատակներից է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և լճի հիմնախնդիրների լուծումը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Գործադիր տնօրեն Դավիթ Շանոյանի ուղեկցությամբ շրջեցինք արտադրամասում, ծանոթացանք գործունեության ամբողջ ցիկլին ու քննարկեցինք Օմսկի նահանգի հետ համագործակցության հնարավոր եզրերը»:

  • Կիսվել: