չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Օգոստոսի 14-ի դրությամբ  Սևանա լճի մակարդակը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից

Օգոստոսի 14-ի դրությամբ  Սևանա լճի մակարդակը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմում է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից։

Օգոստոսի 13-ի դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք է գործել 173․405 միլիոն խմ ջուր, իսկ լճից Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով բաց է թողնվել 85․531 միլիոն խմ ջուր։

2024 թվականին Սևանա լճից կիրականացվի մինչև 170 միլիոն խմ ջրառ։

 

  • Կիսվել: