երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Oգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով

Oգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 12-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օգոստոսի 12-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

  • Կիսվել: