երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերը

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերը

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝  57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։ 

  • Կիսվել: