կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Օլիմպիական խաղերի կարգախոսը համալրվել է նոր բառով

Օլիմպիական խաղերի կարգախոսը համալրվել է նոր բառով

Միջազգային օլիմպիական կոմիտեն համալրել է Խաղերի կարգախոսը:

Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: ՄՕԿ-ի 138-րդ համաժողովի ընթացքում հայտարարվել է, որ «Ավելի բարձր, ավելի արագ, ավելի ուժեղ» (Citius, Altius, Fortius) կարգախոսին կավելացվի նաև «միասին» բառը:   

Օլիմպիական կարգախոսն առաջին անգամ օգտագործվել է 1924 թվականին կայացած Փարիզի Օլիմպիական խաղերում:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավոր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել ենՕլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումըՏոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ինՀայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր են նվաճել 17 մարզիկներհունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  (57 կգՎազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանըհրաձգուհի Էլմիրա Կարապետյանըծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը,  լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

  • Կիսվել: