ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար Երևանում. Mercedes-ը մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. մահացածին ու 2 վիրավորներին հայտնաբերել են մեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար Երևանում. Mercedes-ը մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. մահացածին ու 2 վիրավորներին հայտնաբերել են մեքենայից դուրս

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:  

Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել են ավտոմեեքնայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում:

  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Այն ձորից դուրս բերելու համար պետք է օգտագործիվի հատուկ տեխնիկա կամ վերամբարձ կռունկ: 

  • Կիսվել: