երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք

Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք

Օգոստոսի 4-ին, ժամը 13։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել է մոտ 18 հա խոտածածկույթ։

 

  • Կիսվել: