հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 15-ի և 18-ի երեկոյան ժամերին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

  • Կիսվել: