կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Ապրիլի  8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին, 11-12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

  • Կիսվել: