շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Նեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո

Նեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո

Նեպալում կինը փրկվել է տասը օր փլատակներում անցկացնելուց հետո, հաղորդում է Kathmandu Post-ը՝ հղում անելով Նեպալի զինված ոստիկանությանը։

«64-ամյա կինը փրկվել է Նուվակոտ նահանգի Բետրավատի քաղաքում տասը օր փլատակներում մնալուց հետո», – նշվում է հոդվածում։

Հրապարակումը նշում է, որ կինը անգիտակից վիճակում է եղել և ուղղաթիռով տեղափոխվել է Նեպալի բանակային բազա՝ բժշկական օգնություն ստանալու համար։

Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ տեղի ունեցան, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվեց Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի ունեցավ սառցադաշտի փլուզումից և սողանքի առաջացումից հետո։ Երկրում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1300-ը։

  • Կիսվել: