երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ոչ մի վայրկյան դադար․ մոտ 300 ԱԻՆ աշխատակից ներգրավված է աշխատանքներին․ Հայկ Ստեփանյան

Ոչ մի վայրկյան դադար․ մոտ 300 ԱԻՆ աշխատակից ներգրավված է աշխատանքներին․ Հայկ Ստեփանյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունից  Հայկ Ստեփանյանն  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անդադար։

Հատուկ սարքավորումներով փրկարարները փնտրում են անհետ կորածներին։ Իրականացվում է վտանգավոր բետոնե սյուների տապալում։

Փրկարարները սեփական կյանքի գնով փնտրում են քաղաքացիներին։

Մոտ 300 ԱԻՆ աշխատակից ներգրավված է աշխատանքներին։ Երևանի քաղաքապետարանը և ՏԿԵ նախարարությունը աջակցում են տեխնիկայով։ Տեղում են բժիշկները և հոգեբանները։ Անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում «Կարմիր Խաչի» և կամավորների կողմից»։

  • Կիսվել: