հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նվազել են արձանագրվող խախտումները. Ավինյան

Նվազել են արձանագրվող խախտումները. Ավինյան

Տեսչական մարմինների կողմից տարվող աշխատանքների շրջանակում նվազել են արձանագրվող խախտումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին:

Այսպիսով.

-Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս  իրականացվել է 54013  ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669  կազմակերպության գործունեության կասեցման որոշում:

-Տեսչական ստուգումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին: Կախված տնտեսավարողի գործունեությունից նաև գիշերային ժամերին: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։

-Տարվող աշխատանքների շրջանակում նվազել են արձանագրվող խախտումները, հետևաբար՝ կասեցման որոշումները: Օրինակ, եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում  արձանագրվել է 1339 խախտում (19.6%), ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում (5%)»։

  • Կիսվել: