շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նույնիսկ ամենադժվար պահերին ՀՀ-ն ու Լիտվան նայում են դեպի ապագան. Լիտվայի ԱԳ նախարար

Նույնիսկ ամենադժվար պահերին ՀՀ-ն ու Լիտվան նայում են դեպի ապագան. Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվայի Հանրապետության արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Լոռու մարզում մասնակցեց ծառատունկի՝ ի նշանավորումն Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակների:

Միջոցառումը կայացավ Խնձորուտի անտառապետությունում Լիտվական անտառի բացման շրջանակներում։ Անտառի հիմնումը խորհրդանշող առաջին ծառերը տնկեցին Լիտվայի արտգործնախարարն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Լանդսբերգիսն իր խոսքում նշեց. ՛՛Մեր երկու երկրների միջև 30 տարի առաջ հյուսեցինք մեր համերաշխությունն ու բարեկամությունը և հիմք դրեցինք մեր հետագա համագործակցությանը։Այցելելով Հայաստան, համոզված եմ, որ 30 տարի առաջ մեր ցանած սերմը մեծացել և ընկերության ու բարեկամության ծառեր է դարձել։ Այդ առումով շատ խորհրդանշական է, որ մենք այսօր ծառ ենք տնկելու։

Ես համոզված եմ, որ 30 տարի անց, երբ հանդիպենք այստեղ՝ որպես երկու ժողովրդավարական ու քրիստոնյա երկիր, կքայլենք արդեն մեծացած ծառերի միջով և այն ժամանակ կունենանք 60 տարվա ընկերության ու համերաշխության ծառեր՛՛։

Նրա խոսքով՝ սա խորհրդանշում է , որ նույնիսկ ամենադժվար պահերին երկու երկրներն էլ նայում են դեպի ապագան:

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ շնորհակալություն հայտնեց  Լիտվայի կողմից ՀՀ կառավարության կոչին Եվրոպական Միությունից առաջիններից մեկն արձագանքելու և 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը միանալու համար:

  • Կիսվել: