երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հաջիևն ու ԱՄՆ նախագահի խորհրդականը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հաջիևն ու ԱՄՆ նախագահի խորհրդականը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

«Մենք շատ բովանդակալից հանդիպում ունեցանք Ջեք Սալիվանի հետ ։

Քննարկեցինք մեր երկրների միջեւ համագործակցության եւ կապերի հետագա զարգացումը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,-նշել է նա

 

  • Կիսվել: