երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Սանկտ Պետերբուրգի Կապի ակադեմիայում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Սանկտ Պետերբուրգի Կապի ակադեմիայում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

Սանկտ Պետերբուրգի Տիխորեցկի պողոտայի Բուդյոննիի կապի ակադեմիայում պայթյուն է որոտացել, հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ յոթ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Նախնական տվյալներով՝ շենքը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել։ Ըստ մեկ այլ վարկածի՝ ակադեմիայի նկուղում ուսումնական արկ պայթել:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակի ծառայությունները։

  • Կիսվել: