շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար

ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, որը հիմնված է 1991թ.Ալմաթիի համաձայնագրի եւ, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության վրա, ինչը հանգեցրեց սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Այս մասին ասված է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:

՛՛ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի լուծման համար եւ շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: