Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը, Ձեզ ստիպել ու պարտադրել են, Դուք էլ երևի սիրով կամ դժկամությամբ՝ հանձն եք առել. Բագրատ Սրբազանը՝ Մհեր Գրիգորյանին
Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, խոսելով Տավուշում սկսված սահմանազատման գործընթացի մասին, իր խոսքն ուղղեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
՛՛Եթե չեք կարողանում ընդդիմանալ, ստիպված եք լինում հրամաններ կատարել, ավելի լավ կլինի հրաժարվեք ուղղակի։ Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորյանին էլ եմ նույնը ասում։ Մհե՛ր Գրիգորյան, դուք դարձել եք ապօրինության, անօրինության, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական այս ամբողջ գործընթացի քավության նոխազը։
Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը։ Իրավասություն չունեիք որևէ ձևով պետական այդ բարձր մակարդակի գործառնությունը Դու՛ք իրականացնել։ Ձեզ ստիպել ու պարտադրել են, որ դու՛ք անեք։ Դուք էլ սիրով երևի, կամ դժկամությամբ՝ հանձն եք առել։ Մի կողմ թողեք, հրաժարվե՛ք այս բոլորից՛՛,-ասաց նա: