երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Եվրամիությունը պետք է կոչ անի, օրինակ, ԱՄՆ-ի, Հայաստանի, Մոլդովայի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի իրավունքը. Զախարովա

Եվրամիությունը պետք է կոչ անի, օրինակ, ԱՄՆ-ի, Հայաստանի, Մոլդովայի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի իրավունքը. Զախարովա

Եվրամիության կոչը՝ ապահովել Վրաստանում բողոքի ազատությունն առանց ԱՄՆ-ին, Հայաստանին և Մոլդովային ուղղված նույն կոչերի, հնչում է որպես միջամտություն երկրի գործերին՝ իշխանափոխության նպատակով: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

՛՛Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել քաղաքացիների բողոքի իրավունքը: Եվրամիությունը պետք է հետևողական լինի և կոչ անի, օրինակ, ԱՄՆ-ի, Հայաստանի, Մոլդովայի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի իրավունքը: Հակառակ դեպքում դա կարելի է մեկնաբանել որպես միջամտություն պետության ներքին գործերին՝ ռեժիմը փոխելու նպատակով՛՛,-գրել է դիվանագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: