շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
ԵՀ գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատարն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել են Մաշտոցյան Մատենադարան

ԵՀ գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատարն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել են Մաշտոցյան Մատենադարան

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ, այցելել է Մաշտոցյան Մատենադարան:

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել նոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել արխիվապահոց և Վերականգնման բաժին:

Այցի ընթացքում տնօրենը մատնանշել է Մատենադարանի՝ գրավոր ժառանգության վերականգնման ոլորտում միջազգային կենտրոն դառնալու ներուժը: Նա շեշտել է աշնանը կայանալիք <<Հիշողության կերպարանքները>> միջազգային սեմինարի դերն այս նպատակի իրագործման հարցում:

Դեսպան Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու:
Վալդիս Դոմբրովսկիսն հայտնել է իր գոհունակությունը և բարձր գնահատել Մատենադարանի առաքելությունը:

  • Կիսվել: