երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Երևանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Երևանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Զբոսայգին երկու հատված է ունենալու մեծ և փոքր շների համար:

Վարչական շրջանում առաջիկայում շների համար նախատեսված ևս մեկ զբոսայգի կկառուցվի:

  • Կիսվել: