շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր (տեսանյութ)

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Շվեյցարիայում
էր:

Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ
Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի
փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության
խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի
նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին:

Կառույցի «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից Հայաստանն այս տարի
առաջին անգամ ընտրվել է խորհրդարանների նախագահների վերոնշյալ հանձնաժողովի
անդամ:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: