չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նուբարաշեն ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց. Կոչուբաև

Նուբարաշեն ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց. Կոչուբաև

Նուբարաշեն ՔԿՀ-ում եմ, ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

՛՛Այս ամենը արդեն խոշտանգման տարրեր է պարունակում: Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը շտապ արձագանքել իրավիճակին և ապահովել Վ. Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոչուբաևը հայտնել էր. ՛՛Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ՛՛:

  • Կիսվել: