ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր Հաճնի քաղաքապետարանից երեք հոգով առևանգել էին կնոջն ու ամուսնուց գումար պահանջել. Ոստիկանություն (տեսանյութ)

Նոր Հաճնի քաղաքապետարանից երեք հոգով առևանգել էին կնոջն ու ամուսնուց գումար պահանջել. Ոստիկանություն (տեսանյութ)

Օգոստոսի 24-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առեւանգել են եւ պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

«Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առեւանգել են Երեւանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ եւ մի կին։

Պարզվեց նաեւ, որ առեւանգած կնոջը նրանք պահում են Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, եւ միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առեւանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երեւանի Ահարոնյան փողոցում եւ ձերբակալեցին։

Ըստ նախնական տվյալների՝ առեւանգվածի ամուսնու եւ առեւանգողների միջեւ պարտք ու պահանջի խնդիր է եղել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն»:

  • Կիսվել: