Նինոծմինդայում բախման պատճառով 11 ձերբակալվածները կմնան կալանքի տակ
Այսօր ՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքի շրջանային դատարանը որպես խափանման միջոց է ընտրել երկու ամսով ազատազրկումը Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և ադրբեջանցի հովիվների միջև բախման 11 մասնակիցների համար:
Ձերբակալվածներից 3-ը Թորիա գյուղի բնակիչներ են իսկ 8-ը Նինոծմինդայի շրջան եկվոր հովիվներ։
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Կաթնատու գյուղի մոտակայքում, սահմանամերձ հատվածում, որտեղ գտնվում են Թորիա գյուղի ամառային արոտավայրերը, տեղի էր ունեցել բախում ադրբեջանցի հովիվների եւ տեղացիների միջեւ:



