ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Բախումներ ոստիկանության հետ Մեծ Բրիտանիայում՝ ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ

Բախումներ ոստիկանության հետ Մեծ Բրիտանիայում՝ ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ

Բրիտանական Թեթֆորդ քաղաքում եռօրյա բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ներգաղթյալների դեմ, տեղեկացնում է Independent -ը:

Նշվում է, որ ակցիաների ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ: Մասնավորապես՝ ցուցարարները կոտրել են պատուհաններ և ցանկապատեր, փորձել են ներխուժել բնակելի շենք, որտեղ կարող էին լինել ներգաղթյալներ, ինչի հետևանքով իրավապահ մարմինները ստիպված են եղել տարհանել նրանց՝ անվտանգության նկատառումներով: Ձերբակալվել է 5 մարդ:

Անկարգությունների պատճառ է դարձել տեղի բնակիչների դժգոհությունը Barnham ավիաբազայի տարածքում, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու, մինչև 3,8 հազար ներգաղթյալ տեղակայելու իշխանությունների առաջարկից:

2025 թվականին Լա Մանշով նավակներով Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 41 հազար ապօրինի ներգաղթյալ, ինչը 2022 թվականի ռեկորդային ցուցանիշից հետո մեծությամբ երկրորդ ցուցանիշն է: Այն ժամանակ բրիտանական ափեր էր հասել ավելի քան 45,7 հազար միգրանտ:

 

  • Կիսվել: