երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ներկայացվել են ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

Ներկայացվել են ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարների և բժիշկ-փորձագետների
հետ քննարկել է 2021 թվականին հիմնադրամի կողմից ՀՀ-ում իրականացված անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները:
 
 Անդրադարձ է եղել որոշ խմբերում անպտղության ցուցանիշների փոփոխություններին և դրանց նպաստող գործոններին:
Հնչել են առաջարկներ`
 
բնակչության իրազեկման,
 
հակաբեղմնավորիչ միջոցների մասին տեղեկատվության և դրանց հասանելիության մակարդակի բարձրացման,
 
որոշ մանկաբարձական վիրահատությունների ցուցանիշների նվազեցան,
 
արական գործոնով պայմանավորված անպտղության դեպքերի պատճառների վերհանման ուղղությամբ:
 
Առողջապահության նախարարը կարևորել է, որ աշխատանքները կրեն շարունակական բնույթ, իսկ արդյունքների վերլուծությունից հետո լինեն գործնական առաջարկներ:
Հետազոտության արդյունքները կներկայացվեն առաջիկայում` առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստին:

  • Կիսվել: