ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նավալնին կոմայի մեջ է. մանրամասներ՝ ռուս ընդդիմադիր գործչի առողջական վիճակի մասին

Նավալնին կոմայի մեջ է. մանրամասներ՝ ռուս ընդդիմադիր գործչի առողջական վիճակի մասին

ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին, հայտնում է meduza.ru—ն։

«Հիվանդի վիճակը կայուն է, ինտենսիվ թերապիան շարունակվում է։ Ստացվել են մի քանի տասնյակ ուսումնասիրություններ արյան վիճակի, գլխուղեղի աշխատանքի և մյուս օրգանների ու համակարգերի մասին։ Բուժումը շարունակվում է...

Բժիշկներն իսկապես զբաղվում են նրա կյանքի փրկությամբ»,-լրագրողներին հայտնել է Անատոլի Կալինիչենկոն՝ միաժամանակ հրաժարվելով հայտնել Նավալնիի ախտորոշման կամ անալիզների արդյունքները։

Այսօր վաղ առավոտյան, Տոմսկից Մոսկվա վերադառնալիս ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: 

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ ռուս գործչին թունավորման կասկածով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նա նաև հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, և որ նրա վիճակը ծանր է:

 

  • Կիսվել: