ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, ով առաջիկայում կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ-ում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտային համագործակցությունը կայուն զարգացում է ունեցել՝ վերջին շրջանում առավել ընդլայնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։

Խոսելով ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ Ժնեևում օրեր առաջ ունեցած հանդիպման մասին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և նշել, որ Իրանի գործընկերոջ հետ քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։

Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ նաև Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաների շուրջ։

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ իրանական կողմը ևս հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն։

Нет описания фото.

Нет описания фото.

  • Կիսվել: