հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախօրեին բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ սառը զենքի հայտնաբերման

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ սառը զենքի հայտնաբերման

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, սառը զենքի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 6, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խուլիգանության՝ 3-ական, ընտանեկան բռնության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, խարդախության և հարկերից խուսափելու՝ 2-ական, ավազակային հարձակման, հոգեկան ներգործության, իմունային անբավարարության վիրուսով վարակելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ֆիզիկական ներգործության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: