ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կիրակի` մայիսի 3-ին, այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ:

Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019թ. դեկտեմբերից:

 

ԿԳՄՍ նախարարը շրջել է շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի նախկին շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստուգել է համավարակով պայմանավորված անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը նորոգման աշխատանքների կատարման ընթացքում:

 

Հիշեցնենք, որ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 12-ի N 37 որոշման համաձայն` ՀՀ տարածքում ամբողջությամբ թույլատրվել է բացօթյա շինարարության գործունեությունը, որից հետո և մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ապրիլի 13-ից մեկնարկել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքները:

Նախարար Արայիկ Հարությունյանը հատուկ շեշտել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է անել «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու և ժամանակին ավարտելու համար:

 
 

ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հորդորել է հետևել Պարետի բոլոր ցուցումներին, լինել կարգապահ, պահպանել անվտանգության պարտադիր պայմանները` ապահովել համավարակի ժամանակ աշխատանքի կազմակերպման կանոնները. «Պետք է փաստեմ, որ պահանջները պահպանվում են` աշխատողներին ունեն դիմակներ, կատարվում է ջերմաչափում և այլն»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ` տեղի էր ունեցել հանդիպում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հեռավար ձևաչափով հանդիպմանը մասնակցել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Ծրագրում ընդգրկված բոլոր 8 դպրոցների ընտրությունն իրականացվել է` հիմք ընդունելով սեյսմիկ անվտանգության չափանիշները: Հիմնանորոգվող դպրոցների ցանկը` ստորև.

Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում (ավագ դպրոց),

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոց,

Երջանի թիվ 42 ավագ դպրոց,

Երևանի թիվ 142 ավագ դպրոց,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարան,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,

Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց:

  • Կիսվել: