երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ

Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ

Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը. 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

  • Կիսվել: