ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Արցախի դիմորդների համար երկարաձգվել է UWC միջազգային դպրոցներում հայտադիմումների ընդունման ժամկետը

Աշխարհի 18 երկրում գտնվող UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով UWC Հայաստանը 2021-2023 ուստարվա հայտադիմումների ընդունումն Արցախի դիմորդների համար երկարաձգել է մինչև դեկտեմբերի 25-ը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։

Սովորելով UWC դպրոցում՝ երեխաները ստանում են IB (international baccalaureate) դիպլոմ, սովորում աշխարհի 155 երկրի դպրոցականների հետ, ինչպես նաև ձեռքբերում աշխարհի գրեթե ցանկացած համալսարան ընդունվելու հնարավորություն։ Հավելենք նաև, որ առկա է կրթաթոշակների ֆոնդ։

UWC Հայաստանի ազգային կոմիտեն պատասխանատու է Հայաստանից և Արցախից երեխաների հավաքագրման և ընտրության համար՝ UWC միջազգային դպրոցներում ուսանելու նպատակով։ Հայաստանում է գտնվում UWC 18 քոլեջներից մեկը՝ UWC Դիլիջանը, որն արդեն ունի շրջանավարտներ Արցախից։

Դիմելու համար այցելել apply.uwc.org կայք և գրանցվելիս երկրների ցանկից ընտրել՝ Republic of Artsakh:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլփոստին կամ զանգահարել +37460699699 հեռախոսահամարով

  • Կիսվել: