Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և ժողովրդին:



