կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մուսալեռում «Belarus» տրակտորը դուրս է եկել դաշտի ճանապարհից և շրջվել փոսի մեջ

Մուսալեռում «Belarus» տրակտորը դուրս է եկել դաշտի ճանապարհից և շրջվել փոսի մեջ

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21։31-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մուսալեռ գյուղի տարածքում «Belarus» մակնիշի տրակտորը (վարորդ` Ք. Դ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել մոտակա փոսը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել տրակտորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

  • Կիսվել: