երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ՝  Էջմիածին քաղաքի տներից մեկում

Հրդեհ՝ Էջմիածին քաղաքի տներից մեկում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 06:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղուկասյան փողոցի տներից մեկի տանիքում և խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 20 քմ) և տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):

  • Կիսվել: