երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կիրանցում ականի վրա տրակտոր է պայթել. վարորդը վնասվածքներ ունի

Կիրանցում ականի վրա տրակտոր է պայթել. վարորդը վնասվածքներ ունի

Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
Տրակտորի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել։ Նրան Իջևանի ԲԿ են տարել։

Տրակտորի վարոդրը Կիրանցի բնակիչ է, նրա տրակտորը շարքից դուրս է եկել:

Հավելենք, որ այս օրերին Կիրանցում նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում, քանի որ սահմանազատման արդյունքում հին ճանապարհը հանձնվել է Ադրբեջանին։

  • Կիսվել: