ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄՍԾ աշխատակիցները վիրավորում ստացած զինծառայողներին ներկայացրել են զբաղվածության ծրագրերը

ՄՍԾ աշխատակիցները վիրավորում ստացած զինծառայողներին ներկայացրել են զբաղվածության ծրագրերը

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այսօր այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն՝ պատերազմում վիրավորում ստացած և բուժման ընթացքում գտնվող զինծառայողներին ներկայացնելու զբաղվածության պետական ծրագրերը։

Մասնագետները խոսել են աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու, անասնապահությամբ զբաղվելու և այլ ծրագրերին դիմելու ընթացակարգերի, առաջնահերթությունների, ֆինանսական չափի, աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին։

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Զինծառայողներն ստացել են ոչ միայն հետաքրքող հարցերի պատասխաններն, այլև ներկայացրել են  իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

  • Կիսվել: