ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մրգավետ գյուղում ՃՏՊ է տեղի ունեցել․ երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մրգավետ գյուղում ՃՏՊ է տեղի ունեցել․ երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 2-ին, ժամը 00։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի խողովակաշարերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մրգավետ գյուղի վարչական տարածքում՝ Երևանյան խճուղում, բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Շ․ Ա․, ծնված 1987 թ.) և «Ford Fusion» (վարորդ՝ Ա․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները: Երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

 

  • Կիսվել: