երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոտոպարեկայինը գործարկվեց․ մոտոպարեկները կպայքարեն երթևեկության կանոնները խախտողների դեմ և ոչ միայն

Մոտոպարեկայինը գործարկվեց․ մոտոպարեկները կպայքարեն երթևեկության կանոնները խախտողների դեմ և ոչ միայն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել այն մասին, որ գործարկվել է մոտոպարեկայինը։

«Տասնամյակների ընդմիջումից հետո Երևանում երթևեկության անվտանգության ապահովման համար այսօրվանից գործարկվեցին մոտոցիկլներ։

Մոտոպարեկները կպայքարեն երթևեկության կանոնները խախտողների դեմ, կզբաղվեն խցանում առաջացնող վթարների ձևակերպմամբ և կիրականացնեն պարեկայինի բոլոր այլ գործառույթները։

Հ. Գ. Ասեմ, որ այսօրվանից մեկ այլ նորություն էլ կա. բոլոր պարեկները երթևեկելու են ամրակապված, որ չվտանգեն սեփական կյանքն ու առողջությունը և լավ օրինակ ցույց տան այլ վարորդներին ու ուղևորներին»,-գրված է հրապարակված տեսանյութին կից։

  • Կիսվել: