երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանը քաղբանտարկյալ է, ՀՀ-ն պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով. Իոաննիսյան

Ռուբեն Վարդանյանը քաղբանտարկյալ է, ՀՀ-ն պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով. Իոաննիսյան

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է Արցախից Հայաստան անցնելու ժամանակ և տարվել Բաքու։

  • Կիսվել: